Գոհաբանական մաղթանք Ամանորյա գիշերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երեւանի եկեղեցիներում եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, Ամանորյա գիշերը` ժամը 2400-ին կկատարվի գոհաբանական մաղթանք: