Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012 – 2013 ուստարվա ընդունելություն
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) ՀՀ կառավարության կողմից ճանաչված բարձրագույն կարգավիճակով ուսումնական հաստատություն է: Նրա համակարգի մեջ բացի ճեմարանից մտնում են Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը, Հառիճի ընծայարանը: Գեւորգյան հոգեւոր ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ճեմարանում ուսումն անվճար է. ընդունվածներն ապահովվում են անվճար կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով: Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետեւյալ նյութերի շուրջ.
1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնաարտահայտվելու կարողություն:
Դիմորդները Ճեմարան ընդունվելու համար հանձնում են քննություններ հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայոց պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն),
5. Անգլերեն (ստուգարք):
Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի` ռեկտորի անունով.
1. Դիմում,
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական,
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից),
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձեւ),
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի,
7. Անձնագրի պատճե,
8. Ինքնակենսագրություն,
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից,
10. Տեղեկանք բնակավայրից,
11. Մկրտության վկայական:
Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012-2013 ուստարվա քննությունները անց են կացվելու երկու փուլով` հուլիս ամսվա ընթացքում եւ օգոստոս ամսվա ավարտին:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրվանից, մայիսի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը, ժամը 1000-1600 (շաբաթ օրը մինչեւ ժամը 1300):
Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան:
Հեռախոս (010) 517-180, (010) 517-181: