Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դատապարտում է

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը եւ այդ մասին կատարված հայտարարությունները:

Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին: