Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվական Համակարգ, 29 մարտի, 2002թ.,-
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Անտոնիոս Վլավիանոսին եւ իր ողջույնն ու բարեմաղթանքը հայտնեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առիթով:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Հայաստան-Հունաստան պատմական կապերն արդի ժամանակներում ամրապնդվում են ջերմ համագործակցությամբ: Այս առիթով Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն, ինչպես իր նախորդը, մեծապես նպաստելու է երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների առավել զարգացմանը: