Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտների օրհնության օրվա առիթով

Սիրելի շրջանավարտներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ եւ շնորհավորում դպրոցական ուսումնառությունն ավարտելու առիթով: Այսօր դուք շրջանավարտ եք դպրոցի եւ կանգնած եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին:

Հաստատուն քայլերով եւ անսայթաք երթով ընթացեք ձեր կյանքի շավիղներով, դպրոցում ամբարած ձեր գիտելիքները եւ հոգեւոր արժեքների ճանաչողությունն առավել զորացրեք ու արժանավոր գործեր դարձրեք ի սեր ձեր հոգում խնամքով փայփայած բարի իղձերի ու երազների իրականացման, ի սեր մեր Հայրենիքի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ