Բանտերում ծառայող հոգեւորականների ժողով
Նոյեմբերի 15-ից 26-ը Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգեւորականների ժողով:
Ժողովի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգեւորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: