Աֆղանստանում կօրհնվի հայկական նորակառույց մատուռ
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:
Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:
Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաեւ Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաեւ աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները: