Արքության պատիվ` Արիս, Ս եւան եւ Վիգեն Սրբազաններին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ արքության պատիվ է շնորհվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Միջեկեղեցական եւ արտաքին հարաբերությունների վարիչ Գերաշնորհ Տ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանին, Գերաշնորհ Տ. Ս եւան եպիսկոպոս Ղարիբյանին (Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն) եւ ԱՄՆ Ար եւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Ամերիկայի Եկեղեցիների Խորհրդի Նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերած իրենց անսակարկ բոլորանվեր ծառայության եւ տարիների վաստակի:

Թող Բարձրյալ Աստված քաջառողջ եւ ար եւշատ կենաց օրեր եւ հոգու անսպառ կորով պարգ եւի Արիս, Ս եւան եւ Վիգեն Սրբազաններին` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո եկեղեցաշեն եւ ազգօգուտ ձեռքբերումներով շարունակելու իրենց առաքելությունը` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու