«Արի տուն» ծրագրի հերթական փուլի մասնակիցների այցը Մայր Աթոռ

Օգոստոսի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հերթական փուլի 60 սփյուռքահայ երիտասարդներ` Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ:

Իր խոսքում հոգեշնորհ Հայր Սուրբը բարիգալստյան մաղթանքից հետո անդրադարձավ հայապահպանության խնդրին` վերջինիս համատեքստում կարեւորելով Հայրենիքի հետ կապը, հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց լեզվի իմացությունը եւ երիտասարդների ունեցած դերակատարությունն այդ գործում:

Հանդիպումից հետո երիտասարդներն այցելեցին նաեւ Մայր Աթոռի թանգարաններ: