Ավարտվեց «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը

Ավարտվեց «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը 26.11.2015
Ավարտվեց «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը


     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը 2015 թ. հոկտեմբերի 22-ից սկսյալ իրականացրեցին «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը:
     Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի հանրակրթական դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող շուրջ 1000 ուսուցիչների հետ: Այդ առիթով նրանց ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ:
     Նոյեմբերի 25-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանն առաջին փուլի ամփոփման կապակցությամբ հանդիպում ունեցան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
     Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի արդյունավետությանը, հաջող ընթացքին, ինչպես նաև նշվեց, որ ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մասնակից ուսուցիչների շրջանակներում:
     Ծրագրի երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է 2016 թ. գարնանը: