Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վատիկան

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վատիկան

Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցավ նաև մի շարք հանդիպումներ:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր առանձնազրույց ունեցավ հանգստի անցած Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Վեհափառ Հայրապետը նաև հանդիպեց Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:
Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք կատարվեց Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև: