Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն:
Վեց ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Խաղբակյան-Պռոշյան իշխանական ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը 13-14-րդ դարերում» (Վազգեն սրկ. Մովսիսյան), «Ներսես արք. Վարժապետյանի կյանքն ու գործունեությունը» (Տիգրան սրկ. Հակոբյան), «Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը» (Արմեն սրկ. Նազարյան), «ԺԲ դարի Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները եւ Ներսես Լամբրոնացու դեսպանագնացությունը» (Գեւորգ սրկ. Ալավերդյան), «Մեծացուսցէ շարականները (գրականագիտական հետազոտության փորձ)» (Սեյրան սրկ. Ղազարյան), «Երգ-երգոցի» բույսերը» (Գոռ սրկ. Նազարյան):