Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն:
Հինգ ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Գլաձորի համալսարանը որպես գրչության կենտրոն» (Խաչատուր սարկավագ Գյոզալյան), «Ամենայն Հայոց Կաթողիկոս Մակար Ա Թեղուտցի Տեր-Պետրոսյան» (Սուրեն սարկավագ Վարդերեսյան), «Թովմա Մեծոփեցու կյանքը եւ պատմագրական ժառանգությունը» (Վիգեն սարկավագ Բաղումյան), «Մեծոփավանքը որպես գրչության կենտրոն» (Վարդգես սարկավագ Սահակյան), «Եկեղեցու խորհուրդների ծիսական կանոնները «Կանոնագիրք Հայոց»-ում» (Արտակ սարկավագ Ղեւոնդյան):