Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանությունը:
Հինգ ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Հնգամատյանում (ի մասնավորի` Ելից գրքում) առկա ժամանակային-օրացուցային պատկերացումները եւ դրանց աղերսը հայկական հնագույն համապատասխան պատկերացումների հետ» (Արմեն սրկ. Խաչատրյան), «Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի կենսագործունեությունը եւ մատենագրական վաստակը» (Սամվել սրկ. Զաքարյան), «Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմությունը 1779-1861 թթ.» (Զավեն սրկ. Խաչիկյան), «Հովհաննես Ե Դրասխանակերտցու կյանքն ու պատմագիտական ժառանգությունը» (Նարեկ սրկ. Վարդանյան), «Տայքի իշխանությունը Թ-ԺԱ դարերում» (Բաղդասար սրկ. Բաղդասարյան):
Այսուհետ հինգ շրջանավարտ սարկավագները կհամալրեն Մայր Աթոռի միաբանության շարքերը: