Ավագ Հինգշաբթի Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը

Ապրիլի 5-ին` Ավագ Հինգշաբթի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեցին Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները:

Առավոտյան Մայր Տաճարում, հավարտ ժամերգության, կատարվեց ապաշխարհության կարգ, այնուհետեւ ժամը 10:30-ին, ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովհաննես աբեղա Մայիլյանը:

Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից եւ օրվա խորհրդին նվիրված շարականների երգեցողությունից հետո Վեհափառ Հայրապետը օրհնեց յուղը, որն արարողությունից հետո բաշխվեց հավատացյալներին: Ըստ ավանդության, այն գործածվում է հիվանդությունների ժամանակ կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ապա, Տիրոջ օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվաց եւ յուղով օծեց Հայ Եկեղեցու նվիրապետական տարբեր աստիճանների տասներկու ներկայացուցիչների եւ ճեմարանականների ոտքերը:

Երեկոյան մինչեւ ուշ գիշեր կատարվեց Խավարման կարգը, որը հիշատակն է Հիսուս Քրիստոսի չարչարանաց եւ խաչելության: