Աստվածաբանական երկխոսություն Հռոմում
Հռոմում իր աշխատանքներն է շարունակում Կաթոլիկ Եկեղեցու եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնախումբը, որի անդամ է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Հանձնախմբի հերթական այս հանդիպումը կտեւի հունվարի 28-ից փետրվարի 3-ը:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են Եկեղեցու առաքելությանը վերաբերող խնդիրներ:
Այս հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցին ներկայացնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: