Աշխարհի Միսիոներական Կոնֆերանսի խորհրդաժողով
Հունիսի 2-6-ը, Էդինբուրգում տեղի ունեցավ խորհրդաժողով` նվիրված Համաշխարհային Միսիոներական Կոնֆերանսի 100-ամյակին: Այս առիթով ամբողջ աշխարհում անցկացվեցին գիտաժողովներ, սեմինարներ ու ծիսակատարություններ:
Խորհրդաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից եւ Եկեղեցիներից` նախագահությամբ Քրիստոնեական Միության Խրախուսման Պապական Խորհրդից եպիսկոպոս Բրայան Ֆարելի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեիթի: Խորհրդաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին հարցեր քրիստոնեական միության, մարդու ազատության եւ անօրինությունների վերաբերյալ: Առաջարկվեց հաջորդ անգամ մասնակիցներ հրավիրվել հարավային կիսագնդից` մասնավորապես կարեւորելով կանանց ու երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությունը: