Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց ԵՀԽ նախագահ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց ԵՀԽ նախագահ
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:
ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը: