Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ եվրոպական գրողների

Հոկտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙԳրական տապան 2011՚ ծրագրի շրջանակներում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գրողների` ՀՀ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի ուղեկցությամբ:
Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` տիկ. Սամուելյանը ներկայացրեց միջմշակութային շփումների զարգացմանն ուղղված` հայ և օտար գրողների համատեղ ջանքերով կազմակերպվող գրական և մշակութային ծրագրերն ու միջոցառումները:
Վեհափառ Հայրապետը •ոհունակություն հայտնեց եվրոպական գրողների ու հայ գրական աշխարհի ներկայացուցիչների համագործակցության կապակցությամբ: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշեց. ՙԳիրն ու գրականությունը հասարակության հոգևոր-բարոյական նկարագրի ամենաանաչառ ցուցիչն են: Աստվածաշնչում ասվում է, որ ՙսրտի լիությունից է խոսում բերանը՚, այսինքն` մարդ խոսում, գրում և արտահայտում է այն, ինչ որ իր հոգում կրում է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն մտածողությունն ունի, սակայն մենք կարծում ենք, որ քրիստոնեական արժեքներ կրող ազգերի գրականությունը, սնվելով քրիստոնեական հարուստ մշակութային ժառանգությունից, պետք է ուղղված լինի մարդու ներքին հոգևոր շինվածքի կերտմանը, զորացմանը, ամրացմանն ու հարստացմանը՚:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը գրողներին մաղթեց նորանոր ներշնչանքներ, որպեսզի նրանց հայաստանյան տպավորությունները նոր աղբյուր դառնան հետագա ստեղծագործական կյանքում: Նորին Սրբությունը նաև պատասխանեց գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական հարաբերություններին: