Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդ քաղաքական գործիչներին
Մայիսի 3-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդ քաղաքական գործիչների հավաքի մասնակիցներին, ովքեր ժամանել էին Եվրոպայի 19 երկրներից:
Նորին Սրբությունը քաղաքական գործիչներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմությունը, Հայ Եկեղեցու կարեւոր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Անդրադարձ կատարվեց ներկայիս փոփոխվող աշխարհի մարտահրավերներին եւ դրանց դիմագրավման գործում Եկեղեցու գործունեությանը:
Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների բազմաթիվ հարցումներին ի պատասխան` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերություններին եւ դրանց կարեւորությանը, ներկայիս քաղաքական գործընթացներին եւ աշխարհը հուզող տնտեսական ճգնաժամին եւ վերջինիս հաղթահարման գործում Եկեղեցու դերակատարությանը: