Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՍուրբ Էջմիածնի երիտասարդներ՚ համախմբմանը

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՍուրբ Էջմիածնի երիտասարդներ՚ համախմբման շուրջ ութսուն անդամների, որը ստեղծվել է 2010 թ-ին Մայր Աթոռի միաբան Տ. Թովմա աբեղա Խաչատրյանի նախաձեռնությամբ:
Հանդիպմանը միության ղեկավար Հայր Թովման երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու և հանդիպման հնարավորություն ընձեռելու համար, ապա ներկայացրեց միության կառուցվածքը, գործառույթները և իրականացրած գործունեությունը: Հայր Սուրբը տեղեկացրեց, որ ներկայումս համախմբմանն անդամակցում են 10-11 ուսումնական հաստատությունների շուրջ 150 ուսանողներ, ովքեր ամսական ժողովներ են գումարում և քննարկում ապագայում իրականացվելիք ծրագրերը: Դեպի Հայաստանի տարբեր շրջանների եկեղեցիներ հաճախակի ուխտագնացություններ կազմակերպելուց բացի միության անդամները Մայր Աթոռի միաբան սարկավագների առաջնորդությամբ ամեն շաբաթ այցելում են ՙԶատիկ՚ մանկատուն:
Երիտասարդների հետ զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Հայր Սուրբի առաջնորդությամբ ՙՍուրբ Էջմիածնի երիտասարդները՚ կարևոր ծրագրեր են իրականացնում Հայաստանի տարբեր շրջաններում: Խոսքն ուղղելով միության անդամներին` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. ՙՅուրաքանչյուր երիտասարդի համար, իրապես, պատվաբեր է Էջմիածնի երիտասարդական կազմակերպության ամդամ լինելը և էջմիածին անունը կրելը, բայց միևնույն ժամանակ` պարտավորեցնող. դա նշանակում է, որ դուք կրողն եք էջմիածնի ամբողջ ժառանգության և պետք է մեծ նախանձախնդրություն դրսևորեք այդ ժառանգության անաղարտ պահպանման համար՚: Վեհափառ Հայրապետը, կարևորելով կրոնաեկեղեցական գիտելիքների իմացությունը երիտասարդների համար, ընդգծեց, որ իրենց եռանդի, նախանձախնդրության և ստեղծագործական կարողությունների շնորհիվ երիտասարդները կարող են գործուն մասնակցություն ունենալ եկեղեցու առաքելության իրականացման մեջ:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Հայր Թովմային և համախմբման անդամներին` միության աշխատանքները հետևողականորեն իրականացնելու համար: