Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Նորին Սրբությունը շնորհավորեց պրն. Սմեսովին նշանակման առիթով` մաղթելով արդյունավոր եւ հաջող գործունեություն: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը` նշելով, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է գրավում հայոց կյանքում: Գարեգին Բ Կաթողիկոսն ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին եւ ժողովրդին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող սիրալիր վերաբերմունքի եւ գնահատելի աջակցության համար:
Դեսպանն, իր հերթին, ուրախություն հայտնելով այցի առնչությամբ, հավաստիացրեց, որ կշարունակի նպաստել երկու երկրների հարաբերություններն առավել խորացմանը:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի եւ ներկայիս գործունեության մասին: