Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ամենայն Հայոց Հայրապետը նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավետ առաքելություն Հայաստանումª գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ միջեկեղեցական հարաբերություններին եւ Վիրահայոց թեմի խնդիրներին` հույս հայտնելով, որ առկա այդ խնդիրները կգտնեն իրենց պատշաճ լուծումը:

Իր հերթին Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար, անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Վրաստանի տնտեսական եւ հոգեւոր կյանքի, ինչպես նաեւ երկու պետությունների համագործակցության մասին: