Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Էջիդիոյի համայնքի պատվիրակությանը
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սան Էջիդիոյի համայնքի պատվիրակությանը` գլխավորությամբ Հայր Մարկո Գնավիի:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց համայնքի պատվիրակությանը Մյուռոնօրհնեքի արարողության առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցություն բերելու համար: «Ուրախ ենք այն բարեկամական զգացումի համար, որ դուք ունեք Հայոց Եկեղեցու հանդեպ», - նշեց Հայոց Հայրապետը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժ տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին և ներկայիս ժամանակներում հավատի ու հոգևոր-եկեղեցական կյանքի վերածննդին:
Խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների ու համագործակցության մասին: