Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահին
Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանի:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում իրականացվող գործակցության համար, ինչպես նաեւ գնահատանք հայտնեց մարզային իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատարության համար:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա սերտ կապերի, ինչպես նաեւ ժողովուրդների կյանքում Եկեղեցիների կարեւոր առաքելության մասին: