Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Տրնավայի մարզի նախագահին

Մայիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի մարզի նախագահ Տիբոր Միկուշին` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:

Հանդիպմանը ներկայացվեցին մարզերի միջեւ ձեւավորվող համագործակցությունը եւ դրա հեռանկարները: Անդրադարձ կատարվեց Սլովակայի հայ համայնքին, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայիս գործունեությանը: