Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սթիվեն Վոզնյակին
Նոյեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին` ուղեկցությամբ ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի և ընկերության պաշտոնեության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց պրն. Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այցի ընթացքում պրն. Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին և նրա հո•ևոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները:
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման:
Իր հերթին Apple ընկերության համահիմնադիրը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության և ջերմ զրույցի համար: Պրն. Վոզնյակը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև Apple-ի հետագա զարգացման իր տեսիլքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրոնի և գիտության փոխհարաբերություններին: Կարևորվեց, որ աստվածապար•և շնորհները և գիտելիքը, գիտության առաջընթացը ծառայեն միմիայն մարդկության բարօրությանը: