Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սամարայի նահանգապետին
Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Կոնստանտին Տիտովի գլխավորությամբ:
Ուրախություն հայտնելով Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում Սամարայի մարզի օրերի անցկացման առիթով` Նորին Սրբությունն արձանագրեց, որ նման միջոցառումները նպաստում են երկու պետությունների ու ժողովուրդների միջ
Հանդիպման ընթացքում խոսվեց Սամարայի մարզի կրոնական խճանկարի մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին ու սերտ համագործակցությանը: