Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրենին

Ապրիլի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամում բացվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Հանս Ուլրիխ Շուլցի գյխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հյուրերին, ովքեր շարունակում են պրոֆ. Հերման Հոլցի աշխատանքըª ի հավերժացումն Հայ դատի պաշտպան, մեծ հումանիստ Յոհաննես Լեփսիուսի հիշատակի:

Հյուրերն ուրախությամբ տեղեկացրեցին Նորին Սրբությանը, որ Լեփսիուսի տուն-թանգարանի բացումը կկատարվի առաջիկա մայիսի 2-ին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված աշխարհը զերծ պահի այնպիսի եղեռնագործություններից, որ տեսավ հայ ժողովուրդը անցյալ դարասկզբին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին: