Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին 26.07.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին

     Հուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
     Հանդիպմանը Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին` խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի ժողովրդի կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար: Վեհափառ Հայրապետը  նշեց, որ Հայոց Եկեղեցին  շարունակելու է իր զորակցությունը բերել ծանր կացության մեջ գտնվող Սիրիայի ժողովրդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Աստծու օգնականությամբ Սիրիայում խաղաղություն ու համերաշխություն կհաստատվի և Սիրիայի աստվածասեր ժողովուրդը կվերագտնի  իր բնականոն կյանքի ընթացքը:   

   
      Իր հերթին     տիար Իսսամ Նայալն Սիրիայի ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Եկեղեցուն` ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասանի ողջույնները:

   


      Վերջում Վեհափառ Հայրապետը, վերստին կարևորելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին արդյունավոր առաքելություն մաղթեց Հայաստանում: