Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին  22.06.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին

 

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան եւ Մայր Աթոռի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են ջերմ եւ բարեկամական: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դեսպանին` Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու եւ երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը կարեւոր նպաստ բերելու համար:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաեւ Գերմանիայի հայկական համայնքին, նրա կրոնական եւ մշակութային կյանքին:

Վերջում, Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: