Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին 16.04.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին

     Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկ. Մարսելա Մարիա Նիկոդեմոսին:
     Հանդիպմանը Նորին Սրբությունը հրաժեշտ տվեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների համար:
     Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Բրազիլիայի հայ համայնքի և Բրազիլիայի հայոց թեմի կյանքին, նշվեց, որ թեմն ու համայնքը կարևոր կամուրջ են երկու երկրների միջև և նպաստում են երկուստեք հարաբերությունների ու համագործակցության առավել սերտացման:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն մաղթեց տիկ. դեսպանին` իր հետագա ծառայության մեջ: