Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվիայի Սահմանադրական դատարանի նախագահին

 

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Էգիդիոս Կուրիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց երկու երկրների սահմանադրական դատարանների սերտ համագործակցության մասին: Անդրադարձ եղավ նաեւ Հայ եկեղեցու ներկայիս գործունեությանը: