Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությանը
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ Նառվսկի եպիսկոպոս Լազար Գուրկինի եւ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Հանդիպմանը Լազար եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կյանքին եւ գործունեությանը ծանոթանալու հնարավորության ընձեռնման համար: Լազար Սրբազանը ներկայացրեց Խորհրդի անդամների տպավորություններն այցից, ապա ընթերցվեց Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Իներսոնա արքեպիսկոպոսի ուղերձը:
Այնուհետեւ պատվիրակության անդամներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով խորհրդի անդամների այցի առիթով: Նորին Սրբությունն ներկայացրեց Եկեղեցու գործունեությունը քրիստոնեական դաստիարակության եւ սոցիալական ծառայության ոլորտներում, անդրադարձավ նաեւ հոգեւորականների պատրաստության խնդրին` գոհունակությամբ տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսի գործել երրորդ կրթական հոգեւոր հաստատությունը` Հառիճավանքի դպրանոցը:
Հանդիպմանը խոսվեց վանական կյանքի կարեւորության եւ դրա վերականգնման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հյուրերին ներկայացվեց նաեւ այն հսկայածավալ աշխատանքը, որ իրականացվում է սրբավայրերի պահպանության, նոր եկեղեցիների կառուցման, Մայր Աթոռի բարեկարգման համար: Անդրադարձ կատարվեց Էստոնիայում հայկական եկեղեցու գործունեությանը, հայ համայնքին, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Սուրբ Գեղարդավանք: Վերադարձին Խորհրդի անդամները Էջմիածնի Հայորդյաց տանը ներկա գտնվեցին մանուկների