Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին
Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:
Վեհափառ Հայրապետը, բարի գալուստ մաղթելով պրն. Մարթենսին հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց Մայր Աթոռի եւ առհասարակ Հայ Եկեղեցու պատմությունը եւ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ քրիստոնեական արժեքներին, որոնք վրա խարսխված է նաեւ եվրոպական մշակույթը:
Վիլֆրիդ Մարթենսը, իր հերթին երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությունը, որն առաջնորդվում է ժողովրդավարական, մարդասիրական ու քրիստոնեկան գաղափարներով: Պրն. Մարթենսը նաեւ անդրադարձավ այն համագործակցությանը, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ունի մի շարք քրիստոնեական Եկեղեցիների հետ` վստահություն հայտնելով, որ այս հանդիպումը սկիզբը կդնի կուսակցության մի նոր համագործակցության նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ:
Զրույցի ընթացքին խոսվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային այլ հարցերի: