Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրենց ներդրած ջանքերի համար` ի խնդիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այնուհետև Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը և ներդրումը տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման գործընթացում: Նորին Սրբությունը տեղեկացրեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս Եկեղեցու պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վրաց Եկեղեցու հովվապետը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խաղաղության և համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց նաև, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով ևս տեղի կունենա նման հանդիպում:
<<Մենք լավատես ենք, որովհետև խաղաղությունը, հաշտությունը և համերաշխությունն այլընտրանք չունեն>>, - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը` մաղթելով, որ խաղաղությունն ամենուր ուղեկից լինի մարդկային կյանքին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հյուրերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: