Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դատավորների միջազգային միության տարեկան 51-րդ համաժողովի մասնակիցներին
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների միջազգային միության տարեկան 51-րդ համաժողովի մասնակիցներին:
Նորին Սրբությունը ողջունեց աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած դատավորներին` ուրախություն հայտնելով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ դատավորի կարեւոր դերակատարությանն արդար հասարակություն կերտելու գործում: Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արդարադատությունը պիտի նպաստի բարության ամրապնդմանը հասարակական կյանքից ներս: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում:
Նույն օրը համաժողովի մասնակիցները շրջեցին Մայր Աթոռում եւ թանգարաններում` ծանոթանալով ամենայն հայոց հոգեւոր կենտրոնի հոգեւոր-մշակութային արժեքներին: