Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին  11.06.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` ուղեկցությամբ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ կատարվեց խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաեւ Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը եւ արդյունավետ համագործակցության ձեւավորմանը:

Պրն. Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծեց գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ մշակույթի ու կրթության ոլորտներում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետեւանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` կարեւոր նկատելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը վճռական ձայն հնչեցնի և հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով:   