Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Սենատի նախագահին
Հոկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի:
Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով պատվարժան հյուրին, անդրադարձավ հայ-բելգիական բարեկամական կապերին: Վեհափառ Հայրապետն ի դեմս պրն. Դեկերի շնորհակալություն հայտնեց բելգիական իշխանություններին Բելգիայի հայ համայնքի եւ Հայոց Եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հայ Եկեղեցու առաքելության մասին, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: