Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի դեսպանին
Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին:
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերի, երկրների սերտ գործակցության եւ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ երկու ժողովուրդների հոգեւոր կյանքին, եկեղեցիների կարեւոր դերակատարությանը հասարակության մեջ բարոյական-հոգեւոր արժեքների ամրապնդման գործում:
Կարեւորվեց Մայր Աթոռի եւ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան միջեւ ձեւավորված ջերմ կապերի առավել զորացումը: