Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Ավստրիայի դեսպանին  27.08.2012
Ավստրիայի դեսպանը Մայր Աթոռում

 

Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը` Վիեննա):

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Վեհափառ Հայրապետը նաեւ խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին: