Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ եւ բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամներին
Հոկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ եւ բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 44-րդ նիստի 17 մասնակիցների` ուղեկցությամբ «Հայկական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանի:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց նրանց ծառայությունը եւ առաքելությունը` նպաստելու ոչ միայն խորհրդի անդամ երկրների տնտեսական զարգացմանը, այլեւ ժողովուրդների միջեւ բարի հարաբերությունների եւ համագործակցության սերտացմանն ու զորացմանը:
ԱՊՀ եւ բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամների անունից Նորին Սրբությանն ընդունելության համար շնորհակալություն հայտնեց «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յագունինը` ներկայացնելով նաեւ խորհրդի հերթական նիստի նպատակը եւ աշխատանքները: