Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Աբովյանի նորակառույց եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Աբովյանի նորակառույց եկեղեցին

     Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը` ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին: Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:
     Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին: