Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվեց նոյեմբեր ամիս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին դիմում է կատարվել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից` հետաձգելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական եւ հովվապետական այցը Վրաստան նոյեմբերի երկրորդ կեսը:

Նորին Սրբությունն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, եւ այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին: