Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքն այցելեցին Ծիծեռնակաբերդ 11.10.2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքն այցելեցին Ծիծեռնակաբերդ

 

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծաղկեպսակների զետեղումից հետո հուշահամալիրում` անմար կրակի մոտ, նախագահությամբ Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար:

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը ծանոթացան նաև Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությանը: