Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու գահակալի մահվան առիթով
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Սբ. Սինոդին` Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու գահակալ Նորին Սրբություն Թեոկտիստ Ա պատրիարքի մահվան առիթով:
Երջանկահիշատակ պատրիարքի գահակալության ավելի քան 20 տարիների ընթացքում եղբայրական բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու եւ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու պետերի միջեւ: 92-ամյա պատրիարքը վերջին անգամ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց 2001թվականին` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանի առիթով: