Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի առաջնորդի ընտրությունը
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնության գրով վավերացրեց Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերընտրությունը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Դեռեւս հունիսի 27-ին Թեմական պատգամավորական ժողովը վերընտրել էր Գարեգին Սրբազանին իբրեւ Գերմանիայի Հայոց առաջնորդ առաջիկա յոթ տարիների համար:
Նորին Սրբությունը, շնորհավորելով ընտրության առիթով, հայցում է Բարձրյալ Տիրոջ Ս. Աջի հովանին եւ զորակցությունը Գարեգին Սրբազանին, որպեսզի հոգեւոր նույն նախանձախնդրությամբ շարունակի առաջնորդական իր առաքելությունը` ի պայծառություն Գերմանիայի Հայոց Թեմի եւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու: