Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա
Սույն թվականի նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենա նաեւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հետ: