Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

  Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիա: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:

  Օգոստոսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները: