Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը
Մարտի 20-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում հավարտ առավոտյան ժամերգության կատարվեց ապաշխարհության կարգ, ապա սկսվեց Սբ. Պատարագը` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Դանիել վարդապետ Թումանյանը:
Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից եւ օրվա խորհրդին նվիրված շարականների երգեցողությունից հետո Վեհափառ Հայրապետն օրհնեց յուղը, որն արարողությունից հետո բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետեւ, Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվաց եւ յուղով օծեց հոգեւորականների եւ զինվորների ոտքերը: Հայաստանի այլ եկեղեցիներում եւս բազմաթիվ զինվորականներ մասնակցեցին Ոտնլվայի արարողությանը:
Երեկոյան մինչեւ ուշ գիշեր կատարվեց Խավարման կարգը, որը հիշատակն է Փրկչի չարչարանքների եւ խաչելության: